07/12/2012 13:51
Բժիշկները կրկնապատկել են Ս. Բոզոյանի վիրահատության գինը
Բժիշկները կրկնապատկել են վիրահատության գինը, և օնկոլոգիական հիվանդությամբ տառապող Սերոբ Բոզոյանը չգիտե` որտեղից ճարել անհրաժեշտ գումարը: «Փաստինֆո»-ի փոխանցմամբ` նման մտահոգություն է հայտնել Սերոբ Բոզոյանի պաշտպան Կարեն Մանուչարյանը:
Հիշեցնենք, որ Ս. Բոզոյանը մեկ տարվա ազատազրկման էր դատապարտվել սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող գազալցված փուչիկներ թողարկելու ու իրացնելու համար:
«Ստացվում է, որ հիվանդ մարդը մեկ ճանապարհ ունի՝ մահանալ»,- հավելեց պաշտպանը: