07/12/2012 10:30
Նախարարը կմասնակցի Եվրասիական Զարգացման Բանկի խորհրդի նիստին
Նախօրեին ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը մեկնել է Մինսկ` մասնակցելու Եվրասիական Զարգացման Բանկի խորհրդի հերթական նիստին: Այս մասին տեղեկացնում են ֆինանսնենրի նախարարությունից: Այցի շրջանակներում նախատեսվում է նաև նախարարի մասնակցությունը Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի խորհրդի հերթական նիստին:
Հայաստանը Եվրասիական Զարգացման Բանկի լիիրավ անդամ է դարձել 2009թ-ի ապրիլին: Բանկի մասնակիցներ են հանդիսանում նաև Ռուսաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Բելառուսը և Ղրղզստանը: Եվրասիական Զարգացման Բանկը հանդիսանում է Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների կառավարիչը: