08/12/2012 09:38
Մամուլ. Գյումրիում նոր տեքստիլ կոմբինատ կկառուցվի
«Հրապարակի» տեղեկություններով, Գյումրիում մտադիր են նոր տեքստիլ կոմբինատ կառուցել: Հինը` «Լենտեքստիլը», որում 27 հազար մարդ էր աշխատում, և բանվորներ կային ԽՍՀՄ տարբեր երկրներից, փլվեց 1988 թվականի երկրաշարժի ժամանակ:
Քաղաքապետարանին մոտ կանգնած թերթի աղբյուրներն ասում են, որ նոր կոմբինատն ավելի համեստ աշխատուժ կունենա, և որ վերջինիս հիմնադրման համար գումարներ ներգրավելու շուրջ քաղաքապետարանը բանակցություններ է վարում եվրոպական երկրներից մեկի ներկայացուցիչների հետ: