08/12/2012 09:12
Թագավորական ընտանիքից ներկայացած լրագրողները հեռացվել են
Ռադիոկայանի երկու հաղորդավարներ, ովքեր Ուելսի արքայազն և թագուհի են ձևացել Քեյթ Միդլթոնի առողջական վիճակի մասին մանրամասներ իմանալու համար, հեռացվել են աշխատանքից: Այս մասին գրում է BBC-ն:
Աղբյուրի փոխանցմամբ` բուժքրոջը, ով ընդունել է զանգը, այնուհետև մահացած են գտել: Քեմբրիջի դուքս Ուլյամը ու դքսուհի Քեյթ Միդլթոնը հայտարարել են, որ խորապես վշտացած են բուժքրոջ մահվան կապակցության:
Ժասմին անունով բուժքույրը աշխատել է այն հիվանդանոցում, ուր տեղափոխվել է է հղի Ք.Միդլթոնը` թունավոր հղիության ախտանշաններով: Ժասմինը փոխանցել է զանգը դքսուհու հիվանդասենյակ, իսկ մյուս բուժքույրը պատմել է նրա առողջական վիճակի մասին:
Ոստիկանությունը բուժքրոջ մահը անբացատրելի է համարում: Նա անգիտակից վիճակում հայտնաբերվել է Լոնդոնի Ուեյմուտ փողոցում: Կինը հիվանդանոցում աշխատել է 4 տարի, ամուսնացած էր և ուներ երկու երեխա:
Հիվանդանոցում բուժքրոջը առաջնակարգ մասնագետ են անվանել, և այս միջադեպից հետո նրա նկատմամբ որևէ տույժ չի կիրառվել: Թագավորական ընտանիքը ևս որևէ բողոք նրա նկատմամբ չի ներկայացրել:
Ռադիոկայանի ղեկավարությունը հայտնել է, որ հաղորդավարները խորապես վշտացած են բուժքրոջ մահվան կապակցությամ: