10/12/2012 09:18
Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին հեռանում է
Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին նպատակ ունի հրաժարական տալ, քանի որ կորցրել է խորհրդարանական մեծամասնության վստահությունը:
Ռոսիյսկայա գազետայի փոխանցմամբ, Մոնտին պետք է համոզվի, որ քաղաքական ուժերը պատրաստ են քվեարկել նոր բյուջեի օգտին, ինչից հետո նա պաշտոնապես կներկայացնի երկրի նախագահին հրաժարականի դիմումը:
Մինչ այդ, երկրի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել էր, որ պատրաստվում է մասնակցել 2013թ.-ի խորհրդարանական ընտրություններին: