11/12/2012 15:29
Բեռլուսկոնին մեղադրում է Մոնտիին` Բեռլինի շահերը սպասարկելու մեջ
Սիլվիո Բեռլուսկոնին, ով կրկին պայքարում է վարչապետի պաշտոնը զբաղեցնելու համար, մեղադրել է գործող վարչապետ Մարիո Մոնտիին Գերմանիայի շահերը սպասարկելու համար:
«Ուտրո.ռուի» փոխանցմամբ՝ Բեռլուսկոնին նշել է, որ Մոնտին սպասարկել է եվրոպական այլ երկրների, մասնավորապես Գերմանիայի շահերը, որն օգտագործել է ճգնաժամը ԵՄ-ի հաշվին սեփական պարտքերը մարելու համար:
Բեռլուսկոնիի խոսքով՝ Իտալիայում ստեղծվել է շատ ավելի վատ իրավիճակ, քան եղել է իր վարչապետության ժամանակ: