11/12/2012 15:35
Նելսոն Մանդելան ապաքինվում է
Այսօր հայտնի է դարձել, որ Հարավ Աֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելայի առողջական վիճակը բարելավել է, նա ապաքինվում է:
«Ռոսիյսկայա գազետայի» փոխանցմամբ՝ 94-ամյա Մանդելան տեղափոխվել էր հիվանդանոց` բժշկական ստուգումներ անցնելու համար:
Նշվում է, որ վերջերս մարդու իրավունքների պաշտպան Մանդելան թոքային ինֆեկցիա էր տարել, սակայն այժմ հիվանդությունը բուժվել է: