13/12/2012 14:52
ՀՖՖ նախագահ. «Մենք բոլորս սպասում ենք Դավթի վերադարձին»
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ՀՖՖ պաշտոնական կայքի թղթակցի հետ զրույցում նշել է, որ սպասում է Դավիթ Մանոյանի վերադարձին: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վերջինս վիրահատվել է Գերմանիայում, և նրա վերականգնման համար կպահանջվի 4-5 ամիս:
«Թե ես, թե ազգային հավաքականի մարզիչներն ու ֆուտբոլիստները, թե հայկական ֆուտբոլի բոլոր երկրպագուներն անհամբեր սպասում ենք Դավիթ Մանոյանի շուտափույթ ապաքինմանն ու վերադարձին: Դավիթը կամային հատկանիշներով ուժեղ երիտասարդ է, և վստահ եմ, որ հաջողությամբ կանցնի հետվիրահատական փուլն ու առաջիկայում կմիանա իր սիրելի թիմին` Հայաստանի ազգային հավաքականին»,- նշել է Ռուբեն Հայրապետյանը: