13/12/2012 15:42
Բույսերի պաշտպանության համար տրամադրվեց 7 մլն դրամ
Այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը կառավարության հաստատմանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Աղավնատուն և Գայի գյուղական համայնքներում բույսերի պաշտպանության միջոցառումներ իրականացնելուն ուղղված որոշման նախագիծ:
Կառավարությունը 7 մլն դրամ տրամադրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը` Արմավիրի մարզի երկու գյուղական համայնքներում խաղողի վնասատուով վարակված տարածքներում բույսերի պաշտպանության միջոցառումներ իրականացնելու նպատակով: