17/12/2012 18:57
Այս տարվա ընթացքում սպանվել է 139 լրագրող
Տարվա սկզբից աշխարհում սպանվել է 139 լրագրող: Սա ռեկորդային թիվ է: Այս մասին գրում է ԻՏԱՌ - ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
Լրագրողների համար ամենավտանգավոր վայրերից են, օրինակ, Սոմալին, որտեղ զոհվել է 19 լրագրող, Պակիստանը` 12: Դրանց հաջորդում են Մեքսիկան և Բրազիլիան, որտեղ զոհվել է 11-ական լրագրող: Լրագրողների գործունեության համար վտանգավոր վայրեր են նաև Հոնդուրասը և Ֆիլիպինները, Բանգլադեշը, Իրաքը, Էրիթրեաը, Հնդկաստանը, Նիգերիան, Գազան, Աֆղանստանը, Բոլիվիան, Կոլումբիան:
Մեկական լրագրող է զհվել Բահրեյնում, Կոլումբիայում, Եգիպտոսում, Ինդոնեզիայում, Կամբոջայում, Նեպալում, Պանամայում, Ռուսաստանում, Տանզանիայում, Թայլանդում և այլ երկրներում ևս: