18/12/2012 16:13
Ջհանգիրյան. Դրանք մարդասպաններ են և պետք է դատվեն
«Դրանք մարդասպաններ են և պետք է դատվեն, ես չեմ փոխել իմ կարծիքը»,- ԱԺ-ում Panorama.am-ի լրագրողի հետ զրույցում այսպես արձագանքեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը` մեկնաբանելով «Մատաղիսի գործով» դատարանի կայացրած արդարացման վճիռը:
Հիշեցնենք, որ քիչ առաջ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց Մատաղիսի գործով աղմկահարույց դատավարությունը, և դատարանը կայացրեց արդարացման դատավճիռ:
Գ.Ջհանգիրյանը հրաժարվում էր մեկնաբանել թեման` խորհուրդ տալով դիմել իրենից հետո զինդատախազի պաշտոնը զբաղեցրած անձանց. «Ինձանից հետո պաշտոնավարել են այլ զինդատախազներ, ովքեր ևս նույն մեղադրանքն են առաջ քաշել»:
Լրագրողներից մեկի դիտարկումը, թե գործի «կնքահայրը», այդուհանդերձ, հենց ինքն է եղել, հունից հանեց Գ. Ջհանգիրյանին. «Ես իմ կյանքում միայն մեկ երեխայի եմ կնքել»:
Այնուամենայնիվ` Գ. Ջհանգիրյանը կարծում է, որ երիտասարդները պետք է դատվեն. «Ես շարունակում եմ մնալ նույն կարծիքին, որ դրանք մարդասպաններ են... Մեղքի զգացողություն դուք ունեցեք, որ մարդասպանները դրսում են»:
Նախորդող հրապարակում՝ «Մատաղիսի գործով» արդարացման դատավճիռ կայացվեց