19/12/2012 17:54
«Արմենտելի» գլխավոր տնօրենը ազատման դիմում է ներկայացրել
«ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը` Beeline) Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն ազատման դիմում է ներկայացրել: Aysor.am-ի թղթակցին Այս մասին հայտնեց ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Բեղլոյանը: Նրա խոսքով՝ Ի. Կլիմկոն դեռևս գտնվում է արձակուրդում, սակայն նրա ազատման դիմումն ընդունվել է, և կողմերի միջև կնքված համաձայնագիրն արդեն խզվել է:
Ա. Բեղլոյանի խոսքով՝ նոր տնօրենի կամ ժամանակավոր պատասխանատուի նշանակման մասին լրացուցիչ կտեղեկացնեն: