19/12/2012 18:33
Մհեր Սեդրակյանը չի պատրաստվում ներողություն խնդրել լրագրողից
ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը չի պատրաստվում ներողություն խնդրել լրագրող Մհեր Արշակյանից, քանի որ նրա խոսքով, տեսագրությունը ոչ ամբողջական է, և իրավիճակը ներկայացվում է լրագրողի համար շահավետ տեսանկյունից: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Մհեր Սեդրակյանը:
«Իրենք էթիկայից, մարդկայնությունից են խոսում, բայց իրենք էլ դա խառնում են իրար: Ես մարդու հետ կանգնած խոսում եմ, այդ լրագրողը ուզում է հարց տալ: Ասում եմ, ընկեր ջան, մի քիչ համբերեք, մարդու հետ կանգնած խոսում եմ, դրանից հետո հարցիդ կպատասխանեմ, կամ չեմ պատասխանի: Երեք անգամ սա ասելուց հետո ես զարյացա»,- ներկայացրեց Մ. Սեդրակյանը:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում Մ. Սեդրակյանը «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանին ասել էր. «Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ»:
Նախորդող հրապարակում՝ ՄԻ ՎԻՐԱՎՈՐԵՔ ԼՐԱԳՐՈՂԻՆ. Մեր պահանջն է