19/12/2012 18:28
Քանաքեռ-Զեյթունում բացվել է գյուղմթերքի ամանորյա տոնավաճառ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, նախատոնական առևտրին ընդառաջ, մայրաքաղաքի վարչական շրջաններում գյուղատնտեսական մթերքների նոր շուկաների կամակերպման և գործարկման շրջանակում` Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ահարոնյան 10/5 հասցեում գյուղմթերքի տոնավաճառ է բացվել: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
Տարածքները, տաղավարները, կշեռքներն ու սայլակները, ինչպես նաև պահեստային հատվածն ու սառնարանային խցիկները գյուղմթերք արտադրողներին Երևանի քաղաքապետարանը մինչև ամանոր տրամադրել է անվճար` շուկան գործելու է ամեն օր:
Զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը նշել է, որ քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության արդյունքում բացված այս շուկայի նպատակը բնակչությանը հարմարավետ պայմաններում մատչելի գնումներ կատարելու հնարավորություն ընձեռելն է:
Բնակիչներն ու գյուղմթերք արտադրողներն իրենց գոհունակությունն են հայտնել՝ ընդգծելով պայմանների հարմարավետությունն ու գների մատչելիությունը: