20/12/2012 14:00
ՔԿՀ-ների ծառայողների ատեստավորումը փոփոխվեց
Այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը կառավարության քննարկմանը ներկայացրեց ՀՀ կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 6-ի N 1806-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծ:
Նախարարը նշեց, որ նախագիծը վերաբերում է քրեակատարողական ծառայողների ատեստավորման կարգի անցկացմանը, այդ կարգը համապատասխանեցվում է նույնաբովանդակ ծառայություններ իրականացնող նախարարության մյուս ծառայություններում անցկացվող ատեստավորման կարգին:
Հ.Թովմասյանը շեշտեց, որ ոլորտում 2013թ.-ին ավելի լայնամաշտաբ փոփոխություններ են առաջարկելու: