20/12/2012 13:27
ՀՔԾ-ն ստացել է Զուրաբյանի և Օսկանյանի գաղտնալսման մասին դիմումը
Հատուկ քննչական ծառայությունն այսօր ստացել է ՀՀ գլխավոր դատախազության ուղարկած՝ ԱԺ պատգամավորներ Լևոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի գաղտնալսման վերաբերյալ դիմումը:
Նյութերի նախապատրաստումը հանձնարարվել է ՀՔԾ քննիչին:
Գրություններ են ուղարկվել ՀՀ ոստիկանապետին՝ համապատասխան մասնագետներ տրամադրելու, խումբ կազմելու նպատակով:
Նախապատրաստվում են նյութեր:
Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ ընթացքի մասին լրացուցիչ կտեղեկացնենք:
Այս մասին տեղեկանում ենք ՀՔԾ կայքից: