21/12/2012 12:44
Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներն աճել են 11%-ով
Այսօր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց տարին, նշեց, որ տարին Հարակվովկասյան երկաթուղիների համար սովորական չէր և ոչ մի արդյունք հեշտ չի տրվել:
Նա նշեց, որ տարվա սկիզբը ընկերության համար անբարենպաստ էր, բեռնափոխադրումների ծավալները ցածր էին` նախորդ տարվա համեմատ:
Իրավիճակը բարելավվելու համար, Վ.Ռեբեցի խոսքով, մշակվել են որոշակի քայլեր, օպտիմալիզացիա են արել, էկոնոմ աշխատանք, որոնք թույլ են տվել ծավալների ավելացում. Բեռնափոխադրումները ավելացել են վեց տոկոսով, դրական միտումներ կան նաև ուղևորափոխադրումների առումով. բոլոր երկրներում տնտեսության ցուցիչը երկաթուղու աշխատանքն է:
Բանախոսն անդրադարձավ միջազգային ուղևորափոխադրումների դինամիկային, նշելով, որ այն աճել է հատկապես ամռան սեզոնին, վերանորոգվել են վագոնները, անցկացվել է օդափոխիչ համակարգ և «այս տարի ուղևորներից բողոքներ չենք ստացել»:
Երևան-Բաթումի ուղղությամբ այս տարի` նախորդ տարվա համեմատությամբ 11 տոկոսով աճել է ուղևորափոխադրումների քանակը, որի մեջ, նրա խոսքով, իր դերն է խաղացել ընկերության գնային քաղաքականությունը:
Ի տարբերություն Երևան-Բաթումի ուղղության, Մերձքաղաքային ուղևորափոխադրումները կրճատվել են, որտեղ ընկերությունը նախատեսում է մոտեցումների փոփոխություն: