22/12/2012 11:54
ԱՆՆԱԽԱԴԵՊ օբյեկտիվ քննություններ. Աշոտյանը ամփոփեց տարին
Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ամփոփեց տարին, 2012 թ-ը բնութագրեց դժվար, սակայն արդյունավետ տարի:
ԿԳ նախարարն առանձնացրեց Հայաստանի աշակերտական օլիմպիադայի վեց առարկաներից ստացած 16 մեդալները, որն ըստ նրա, աննախադեպ ցուցանիշ է, և ևս մեկ անգամ ապացուցում է Հայաստանի կրթական համակարգի մրցունակությունը:
«Մեր օլիմպիականների հաջողությունները թույլ են տվել Հայաստանին արժանի տեղ գրավել ԱՊՀ երկրների ցանկում»:
Հաջորդ ձեռքբերումը, Ա. Աշոտյանի խոսքով, Բոլոնիայի քարտուղարությունը 2012-2015 թթ Հայաստանին վստահելն է:
Կրթության ոլորտի հաջորդ կարևոր ծրագիրը, նախարարի բոնրոշմամբ, դպորցներում շատմատի դասավանդման ծրագիրն էր. «Ավարտեցինք երկրորդ դասարանում շախմատի ներդրման գործընթացը և անցնանք երրորդ դասարան, վերապատրաստվեցին հազարավոր ուսուցիչներ»:
Արմեն Աշոտյանը նաև առանձնացրեց ԱՊՀ երկրների նախարարների կոնֆորանսը Հայաստանում, ուսուցիչների կոնֆերանսը, նաև այս տարեվերջին Հայաստանյան բոլոր դպրոցներում հասանելի է դարձել ինետրնետ կապը:
«Այս տարվա ընդունելության քննությունները աննախադեպ օբյեկտիվ քննություններն էին մեր պատմության ընթացքում»,- ասաց նախարարը:
Հաջորդ ձեռքբերումը, ըստ ԿԳ նախարարի, Երիտասրադ գիտանակնների համար մեկնարկած հատուկ կրթական գիտական ծրագիրն է` «Երտասարդ գիտնականների աջակցություն» վերտառությամբ, այս ծրագրին լրացուցիչ տրվել է հարյուր մլն դրամ:
Գումարը տնօրինում են երիտասարդ գիտնականները: