24/12/2012 11:21
Ֆինանսական հաշտարարը ամփոփեց տարին
Ֆինանսական համակարգի հաշտարարի հոգաբարձուների խորհուրդը Փիրուզ Սարգսյանին վերանշանակել է իր պաշտոնում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նորանշանակ հաշտարար Փիրուզ Սարգսյանը ներկայացրեց նախորդ չորս տարիների գործունեությունը:
Ըստ բանախոսի, այս տարի Գրասենյակը արձանագրել է հաճախորդների կողմից ստացված բողոքների և քննած պահանջների էական աճ` նախորդ տարիների համեմատ, մասնավորապես` 2010թ-ին հաճախորդների բողոքների թիվը 2009 թ-ի նկատմամբ աճել է 70 տոկոսով, իսկ քննած պահանջները` 93 տոկոսով, 2011-ին` 2010թ-ի նկատմամբ բողոքները աճել են 25 տոկոսով, իսկ քննած պահանջները 31 տոկոսով:
Փ Սարգսյանը նաև հաղորդեց, որ 2012 թ-ի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածի ստացված բողոքները 2011 թ-ի միևնույն ժամանակահատվածի համանման ցուցանիշի նկատմամբ աճել են 63 տոկոսով, իսկ պահանջները` 175 տոկոսով:
Ֆինանսական հաշտարարը շեշտեց, որ սա արդյունքն է Ֆինանսական հաշտարարի գրասենյակի կողմից իրականացվող հանրային իրազեկման արշավի, նաև նոր ֆինանսնական ծառայությունների ներդրման: