24/12/2012 12:28
Վաչե Գաբրիելյանն ամփոփեց տարին
Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը տարեվերջյան ասուլիսով ամփոփեց ֆինանսական տարին:
Նախարարը ներկայացրեց ոլորտի կանխատեսումները տնտեսական աճի վերաբերյալ` 7 տոկոս, որը, ըստ նրա, կզուգակցվի ցածր գնաճով` 12-ամսյա կտրվածքով 4 տակոս, միջին գնաճը 2.5 տոկոս:
Վաչե Գաբրիելյանը նշեց, որ տնտեսության բոլոր ճյուղերում աճ է գրանցվել, միայն շինարարության ոլորտւմ աճ չի գրանցվել, որը հաջորդ տարի կանխատեսվում է` կապված Հյուսիս-հարավ ճանապարհաշինության հետ:
Նախարարը հաղորդեց, որ այս տարի շարունակվել են «Ներքին աուդիտի մասին» օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի մշակման և համակարգի ներդրման աշխատանքները: Այս տարի ներդրվել է էլեկտրոնային գնումների համակարգը: Մշակվել և ներդրվել է «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի նոր նախագիծը, «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների շրջանակում, կառավարություն է ներկայացվել և հաստատվել 7 որոշման նախագծեր: