24/12/2012 16:07
Վ. Գաբրիելյան. 2013-ին` դարձյալ պարտք
2011թ.-ին դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը եղել է 4 մլրդ 128 մլն դոլար: Ըստ կանխատեսումների, 2012թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ` 4 մլրդ 374.9 մլր դոլար: Մեկ տարվա ընթացքում Հայաստանը պարտք է վերցրել շուրջ 246 մլն դոլար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով Aysor.am-ի հարցին, թե Հայաստանը որքա՞ն վարկ է վերցրել 2012թ.-ին, ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Նախարարը նաև ասաց, որ 2011թ.-ին արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը եղել է 30,1 տոկոս, 2012թ.-ին 31,1 տոկոս, իսկ 2013թ.-ի կանխատեսվում է, որ ընդհանուր պարտքի ցուցանիշը չի ավելանա ՀՆԱ-ի մեջ, կլինեն համապատասխանորեն պարտքի ներգրավում, և վճարումներ:
Պարտքի ներգրավումը ֆինանսների նախարարը համարում է արդյունավետ, քանի որ իրականացվում են ծրագրեր, որոնք քննարկում են ԱԺ-ում, նաև անցնում է սահմանադրական դատարանով և գումարներն ուղղվում են «տրամաբանական բնագավառներ»:
«Վարկերի օգտագործումը միշտ չէ, որ լինում է խիստ արդյունավետ»,- ասաց Գաբրիելյանը և հավելեց, որ թերացումներ լինում են, թեև լինում են գնումները, գործընթացները պահապնվում են, սակայն «միշտ չէ, որ լինում է լավագույն գնումը» և այժմ մինչև գնում կատարելը ուսումնասիրվում են շուկայի գները: Ասել, որ «գնումների ոլորտը` թե վարկային, թե ներքին, ամբողջովին լավն է, կլինի սուտ, հնարավորինս այդ ոլորտը բարելավվում է»: