25/12/2012 11:30
Վարույթներ են հարուցվել Արայ, Տեխնոլայֆ, Վեգա ընկերությունների հանդեպ
Այսօր տարին ամփոփեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
Բանախոսը նշեց, որ հանձնաժողովը ոչ միայն վարույթներ է հարուցում, այլև հսկողություն է իրականացնում շուկայում, որտեղ գերիշխող կազմակերպություններ կան, վերջիններիս զգուշացվել է, որ գների չհիմնավորված բարձրացումներ չանեն:
Արտակ Շաբոյանը հաղորդեց նաև, որ ՏՄՊՊՀ նիստում այսօր վարչական վարույթներ է հարուցել Արայ, Տեխնոլայֆ ընկերությունների նկատմամբ, քանի որ այս ընկերություններ զեղչեր են առաջարկել հաճախորդներին SMS-ների միջոցով` մինչև հարյուր հազար դրամի չափով, սակայն հաճախորդները, այցելելով խանութներ, պարզել են, որ նման զեղչեր չկան, այլ զեղչերը տարածվում է հատուկենտ ապրանքների վրա, իսկ որոշ ապրանքներ ընդհանրապես զեղչված չեն:
ՏՄՊՊՀ նախագահը խոսեց նաև Վեգա խանութների ցանցի անցկացրած ակցիայի մասին` զեղչ մինչև 110 տոկոս, որն էլ հայտնվել է ՏՄՊՊՀ ուշադրության կենտրոնում և պարզվել է, որ ակցիան անիրատեսական է:
Բանախոսն ընդգծեց, որ խանութների զեղչային քաղաքականությունը վերահսկվում է ՏՄՊՊՀ-ի կողմից: