25/12/2012 15:37
ՏՄՊՊՀ-2012. 214 որոշում՝ 250 մլն տուգանք
2012 թվականին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձաժողովը անբարեխիղճ տնտեսվաորղների նկատմամբ կիրառել է 214 որոշում, իսկ տուգանքի չափը հասել է 250 մլն դրամի: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:
Նա նաև նշեց, որ հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են եղել հատկապես մենաշնորհային դիրք ունեցող տնտեսվարողները, պատժամիջոցներ են կիրառվել Հայաստանի էլեկտրոցանցեր, Հարակվովկասյան երկաթուղի, Հայփոստ և մի շարք այլ ընկերությունների նկատմամբ:
2012թ.-ին ՏՄՊՊՀ-ն ուսուսմնասիրություններ է անցկացրել պարարտանյութերի, դեղորայքի, դիզվառելիքի և այլ շուակներում, ուսումնասիրության արդյունքներ հակամրցակցային գործունեության համար չարաշահող ընկերություններ պատասխանատվության են ենթարկվել: