25/12/2012 16:28
Որակավորվել է 9 աուդիտոր
2012 թվականի դեկտեմբերի 21-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում աուդիտորների որակավորման հանձնաժողովի նիստ: Նիստի ընթացքում քննարկվել է ՀՀ կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի N 123-Ն որոշման 1.1-ին կետի համաձայն դիմում ներկայացրած 9 դիմորդներին աուդիտորի որակավորման վկայական տալու վերաբերյալ հարցը: Այս մասին հայտնում են ֆինանսների նախարարությունից:
Հայաստանի Հանրապետությունում 24.12.2012 թվականի դրությամբ որակավորման վկայական ունեն թվով 251 աուդիտոր: