25/12/2012 12:45
Ս.Գրիգորյան. Ընտրությունները կանցնեն առանց լարվածության
Գագիկ Ծառուկյանի որոշումից հետո պարզ դարձավ, որ ընտրություններում կոշտ պայքար չի լինելու։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
Քաղաքագետը նշեց, որ ընտրությունները կանցնեն առանց լարվածության, սակայն մեր շահերից է բխում, որ մրցակցություն լինի:
Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու որոշմանը, Ստեփան Գրիգորյանն ասաց. «Պետք չէ անընդհատ պատասխանատվությունը գցել Տեր-Պետրոսյանի վրա, քանի որ նա իր գործն արեց»: