26/12/2012 12:52
«ՀայՌուսգազարդ»-ի ներդրումային ծրագիրն ընդունվել է
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, դեկտեմբերի 16-ին քննարկել է «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության 2013-2015 թվականների ներդրումային ծրագիրը: Նիստի արդյունքում ծրագիրն ընդունվել է:
Նշենք, որ այն առանց ավելացված արժեքի հարկի 33 980,7 մլն դրամի ներդրումային ծրագիր է և նախատեսված է Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի վերազինման և ընդլայնման, գազափոխադրման և գազաբաշխման համակարգի վերակառուցման, նոր բաժանորդների միացման համար:
Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ Դրա մանրամասներին կարելի է ծանոթանալ հանձնաժողովի ինտերնետային կայքում` www.psrc.am հասցեով: