26/12/2012 14:04
Գյուղնախարարն ամփոփեց տարին
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ամփոփեց գյուղոլորտը: Նախարարն անդրադարձավ ոլորտի առանցքային ճյուղերին, նշեց, որ 2011թ-ի տվյալներով ոլորտում ձևավորվել է երկրի համախառն ներքին արդյունքի 20.2 տոկոս է:
Ս. Կարապետյանը ներկայացրեց ԱՎԾ-ի տվյալները, ըստ որի 2012թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսներին գյուղատնտեսական արտադրանքի արժեքը կազմել է 787.9 մլրդ դրամ, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 8.3 տոկոսով:
Հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի արտադրությունը կազմել է 455.0 հազար տոննա, որը նախորդ տարվա մակարդակը գերազանցում է 3.3 տոկոսով, իսկ կարտոֆիլի արտադրության ծավալը կազմել է 630.0 հազ տոննա, որը նախորդ տարվա մակարդակը գերազանցում է 13.0 տոկոսով:
Նախարարը հաղորդեց նաև, որ բանջարեղենի արտադրության ծավալը կազմել է 849 հազար տոննա, իսկ խաղողինը` 242.0 հազար տոննա: 2012թ-ի դեկտեմբերի 25-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է 32.0 հազար տոննա պտուղ, խաղող, կարտոֆիլ, բանջարաբոստանային մշակաբույսեր:
2012թ.-ին տարեսկզբի դրությամբ խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը ավելացել է 27.9 հազար գլխով. անասնապահական մթերքների արտադրության ծավալները գերազանցում են նախորդ տարվա մակարդակը 3.3-3.8 տոկոսով: