27/12/2012 11:45
Կկարգավորվի օրգանական սննդամթերքի ներմուծումն ու արտահանումը
Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը կառավարության քննարկմանը ներկայացրեց օրգանական գյուղատնտեսական սննդամթերքի ներմուծման և արտահանման կարգը և ներմուծվող օրգանական գյուղատնտեսական սննդամթերքն ուղեկցող օրգանական սերտիֆիկատի ձևը սահմանելու մասին որոշման նախագիծ:
Ս. Կարապետյանը նշեց, որ նախագծով կկարգավորվի օրգանական սննդամթերքի ներմուծումն ու արտահանումը, ինչպես նաև կկանխի կեղծ օրգանական սննդամթերքի շարժը:
Կառավարությունը հավանություն տվեց նախագծին: