27/12/2012 11:52
Ստուգումների մեթոդաբանությունը կհամապատասխանի միջազգային ստանդարտներին
Այսօր կառավարության նիստի ժամանակ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ռիսկերի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը հաստատելու մասին որոշման նախագիծ:
Նախարարը նշեց, որ որոշմամբ ստուգումների մեթոդաբանությունը կհամապատասխանի միջազգային ստանդարտներին և կկարգավորի ոլորտը:
Կառավարությունը հավանություն տվեց նախագծին: