28/12/2012 12:31
Սննդի անվտանգություն. Պետբյուջե է գանձվել 33մլն 620 հազար դրամ
Այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանն ամփոփեց տարին: Նա նշեց, որ այս տարի ձևավորվել է ոլորտը կարգավորող 35 իրավական ակտ` եվրոպական չափանիշներին համահունչ:
Ա. Բախչագուլյանը հաղորդեց, որ մեկ տարվա ընթացքում 235 տեսչական ստուգում է իրականացվել, հարուցվել են վարչական վարույթներ, պետբյուջե է գանձվել 33մլն 620 հազար դրամ, 18 ընկերության գործունեություն կասեցվել է. վերջիններիս գործունեությունը չի համապատասխանել անվտանգության չափանիշներին, խնդիրներ են արձանագրվել հիգիենայի և տեխնիկական պահանջների հետ:
Բանախոսը նաև հաղորդեց, որ այս տարի ՍԱՊԾ-ն ուսումնասիրություններ է կատարել կաթնամթերքի, հացի, մսի, ձկան շուկայում, անվտանգության հետ կապված խնդիրների ժամանակ այդ մասին իրազեկվել է հանրությանը:
Հաջորդ տարի, Ա. Բախչագուլյանի խոսքով, մեծ ուշադրություն է դարձվելու սննդամթեքրի որակական ցուցանիշներին, կենդանիների հաշվառմանն ու համարակալմանը, ինչպես նաև` շարունակվելու են մի շարք ծրագրեր:
Մինչև հաջորդ տարվա փետրվար, ՍԱՊԾ ղեկավարի փոխանցմամբ, ավարտվելու է տնտեսվարող սյուբյեկտների գրանցումը կառույցի ռեգիստրացումը, իսկ ովքեր չգրանցվեն, նրանց նկատմամբ կկիրառվի համապատասխան վարչական պատասխանատվություն. Տնետսավորղները կարող են գրանցվել կայքի միջոցով:
Բազան, ըստ Բախչագուլյանի, կնպաստի այդ ընկերութունների գործունեության կանխատեսելիությանը և վերահսկողությանը: