05/01/2013 16:19
Թոշակառուի ննջասենյակից կատարված գողությունը բացահայտվեց
Հունվարի 4-ին, ժամը 13.30-ին, Տավուշի մարզի Այգեձոր գյուղի մի բնակիչ՝ թոշակառու, ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է տվել, որ գիշերը իր տան ննջասենյակից գողացել են ոսկյա զարդեր, 28.000 դրամ, 100 ԱՄՆ դոլար և 2.000 ՌԴ ռուբլի` պատճառելով 350.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նույն օրը պարզվել է, որ գողությունը կատարել է նույն գյուղի մի բնակչուհի:
Ոստիկանությունից հայտնում են, որ գողոնն առգրավված է: