07/01/2013 13:31
Հայրենի արտադրության խոզի կաշին ստացել է առաջին խոշոր պատվերը` ԼՂՀ ՊԲ-ից
Հայրենի արտադրության խոզի կաշին մի քանի տարվա ընթացքում ստացել է առաջին խոշոր պատվերը։ Ինչպես NEWS.am-ի թղթակցի հաղորդել է «Կաշի» ԲԲԸ գլխավոր տնօրեն Վարդան Կիրակոսյանը, կաշին պատվիրել են ԼՂՀ պաշտպանության բանակից՝ սպայական կոշիկներ կարելու համար։ «Կաշին, որ ստացել ենք Շահումյանի անվան ցեղային խոզաբուծարանից, պատվիրվել է սպայական կոշիկների տակացուի համար»,- պարզաբանել է Կիրակոսյանը։
Ըստ աղբյուրի` 2011 թվականին ստացած պատվերն առաջինն էր վերջին մի քանի տարիների ընթացքում. արտադրությունը շարունակում է ոչ մեծ ծավալներով արտադրել խոշոր եղջերավոր անասունների կաշիներ։ «Կաշի» ԲԲԸ-ն առաջացել է խորհրդային ժամանակահատվածում Հայաստանում զարգացած կոշիկի արդյունաբերության պահանջարկի 30-35 %-ը բավարարող Երեւանի Շահումյանի անվան կաշվի գործարանի հիման վրա։