07/01/2013 17:58
Ստեփանակերտի հրապարակում պատռել են Հայաստանի դրոշը, ջարդել 4 արձան
Հունվարի 6-ին՝ ժամը 11:15-ին, Ստեփանակերտ քաղաքի Կնունյանցների փողոցի N տան բնակիչ՝ 26-ամյա Խ. Վ-ն հեռախոսով ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն հայտնել է այն մասին, որ մի երիտասարդ ջարդում է Վերածննդի հրապարակից դեպի մարզադաշտ տանող աստիճանների աջ ու ձախ մասում գտնվող արձանները:
Արցախի հանրապետության ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են՝ պարզվել է, որ ժամը 11:00-ից մինչև 11:15-ն ընկած ժամանակահատվածում, Ստեփանակերտ քաղաքի Հ. Լազարևի նրբանցքի N տան բնակիչ՝ 26-ամյա Դ. Ա-ն ջարդել է նշված վայրում գտնվող թվով 4 արձան և պատռել պատից կախված ՀՀ դրոշը խորհրդանշող պաստառները: