11/01/2013 10:20
Դիանա Սիրունյանի ինքնասպանության փաստով հարուցված քրգործը կարճվել է
ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանի դստեր` Դիանա Սիրունյանի ինքնասպանություն կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, գործը կարճվել է Քրեական դատավարության օրենսգքրի 35 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հատկանիշներով:
Հիշեցնենք, որ Դիանա Սիրունյանը օգոստոսի 18-ին, լսելով հոր` Սուրեն Սիրունյանի մահվան գույժը, ցած էր նետվել շենքի 5-րդ հարկից և ստացած բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:Դիանայի մոտ առկա է եղել թոքերի և գլխուղեղի ծանր սալջարդ, բազմաթիվ բեկորային կոտրվածքներ, դեմքն ամբողջովին վնասված էր:
Այս գործի առնչությամբ ՀՀ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը):
Նախորդող հրապարակում`