11/01/2013 17:53
20.000 դրամով վաճառել է սեփական անձնագիրը
Արարատի մարզի բնակիչ Գևորգ Ավդալյանը մեղադրվում է ՀՀ քաղաքացու իր անձնագիրը վաճառելու մեջ։
Գ.Ավդալյանը 2012 թ. փետրվարի կեսերին Կարինե Այվազյանի միջոցով երևանաբնակ Արմեն Բաղդասարյանին 20 000 դրամով վաճառել է իր տվյալներով ՀՀ քաղաքացու անձնագիրը: Վաճառքի դիմաց ստացված 20 000 դրամից 5000 ՀՀ դրամը տվել է Կ. Այվազյանին, իսկ 15 000 դրամը պահել է իրեն: Այս մասին հաղորդում է «Փաստինֆոն» հղում անելով «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգին:
Նախաքննական մարմինը Գ.Ավդալյանին, Ա. Բաղդասարյանին և Կ. Այվազյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 326-րդ հոդվածի հատկանիշներով` պաշտոնական փաստաթղթեր ապօրինի ձեռք բերելու կամ իրացնելու համար: Իսկ Արարատի մարզի բնակիչ Հ.Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-326 հոդվածի հատկանիշներով այն բանի համար, որ նա նյութապես շահագրգռելու միջոցով Գևորգ Ավդալյանին դրդել է 2012 թ. փետրվարի կեսերին Կ. Այվազյանի միջոցով Ա.Բաղդասարյանին վաճառել անձնագիրը: