12/01/2013 09:11
Բագրատյանը ՀԱԿ-ի «պորտը կտրող մանկաբարձն» է եղել
«Առավոտի» հետ զրույցում, անդրադառնալով ՀԱԿ-Հրանտ Բագրատյան հարաբերություններին, ՀԱԿ համակիր, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն ասել է. «Ես կարծում եմ, որ Կոնգրեսը իրեն խանդոտ սիրուհու պես է պահում Հրանտ Բագրատյանի նկատմամբ: Կոնգրեսը պետք է օգնի Հրանտ Բագրատյանին, որովհետև Հրանտ Բագրատյանը Կոնգրեսին օգնել է: Գոնե իր պարտքը պետք է վերադարձնի` մեկ: Երկրորդը` Կոնգրեսի օրորոցի մոտ կանգնած է եղել: Կոնգրեսը երբ ծնվում էր, Հրանտ Բագրատյանն է ընդհանրապես պորտ կտրող մանկաբարձը եղել Կոնգրեսի: Ինքը և իր ընկերները»:
Թերթը հիշեցնում է, որ որոշ կոնգրեսականներ այս օրերին Հրանտ Բագրատյանին սոցիալական ցանցերում դավաճան են հռչակում` առաջադրվելու և Սերժ Սարգսյանի «ապօրինի ռեժիմը լեգիտիմացնելու» համար: