12/01/2013 09:43
ՄԱԿ-ը դեռևս չի որոշել՝ ում է սատարելու առաջիկա ընտրություններում
Վերջին օրերին տեղեկություն կար, որ ԲՀԿ համամասնական ցուցակով խորհրդարան մտած ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը ժողով է արել և որոշել է նախագահական ընտրություններում սատարել Սերժ Սարգսյանին. գրել է «Ժամանակը» ու նշել, որ Գուրգեն Արսենյանը բավական լուրջ բիզնեսներ ունի Հայաստանում։ Երեկ, սակայն, թերթի հետ զրույցում Արսենյանը հայտարարեց, որ նման բան չկա և որևէ ժողով իրենց կուսակցությունում չի եղել։ Իսկ թե երբ ՄԱԿ-ը համագումար կանի ու որոշում կկայացնի նախագահական ընտրությունների առթիվ, նրա խոսքերով՝ դեռ հայտնի չէ։