14/01/2013 18:16
Տիգրան Ուրիխանյան- Էդգար Բարսեղյան դատական նիստը հետաձգվեց
Այսօր Կենտրոն և Նորք- Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ընդդեմ բլոգեր Էդգար Բարսեղյանի գործով հերթական դատական նիստը:
Էդգար Բարսեղյանի խոսքով, նիստը հետաձգելու պատճառը Տիգրան Ուրիխանյանի` հանրապետությունից բացակայլն էր:
Հիվանդ լինելու պատճառաբանությամբ` դատարանի դահլիճ չի եկել նաև Ուրիխանյանի ներկայացուցիչը.
«Ես չունեմ դատապաշտպան ու պաշտպանվում եմ ինքնուրույն: Մի բան կարող եմ ասել` երբևէ որևէ դեմոտիվատոր սարքելիս նպատակ չեմ ունեցել վիրավորել ինչ-որ մեկին»,- Aysor.am- ի հետ զրույցում ասաց բլոգերը:
Նշենք, որ այս գործով դատական հաջորդ նիստը կկայանա մարտի 5-ին:
Նախորդող հրապարակում՝ Ուրիխանյան. Եթե դատավորը այլ որոշում կայացնի, նա դժվար թե կարողանա աշխատել