14/01/2013 10:45
Վահան Զատիկյանի կրտսեր որդու դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել
Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի կրտսեր որդին՝ Անդրանիկ Զատիկյանի դին հայտնաբերվել է Մեծարենցի 58 հասցեում:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից Aysor.am-ի թղթակցին հայտնեցին, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Հիշեցնենք, որ 2006 թ. դաժան սպանության հետևանքով մահացել էր Վահան Զատիկյանի մյուս որդին՝ Սեդրակ Զատիկյանը, ինչպես նաև նրանց հայրը՝ «Մալաթիա» ջոկատի հրամանատար, Արցախյան ազատամարտի մասնակից Վահան Զատիկյանը: