15/01/2013 09:32
Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը կղեկավարի մարշալ Բաղրամյանի զարմիկը
Րաֆֆի Հովհաննիսյանը, որն Ամանորը սովորաբար նշում է ԱՄՆ-ում, այս տարի նախագահական ընտրությունների պատճառով չի մեկնել:
«Հրապարակ»-ը գրում է, որ նա տոներից առաջ զանգահարել է ԱՄՆ, իր որդու՝ Կարինի ընկերոջը, ԱՄՆ Կոնգրեսի փորձագետ Լևոն Բաղրամյանին՝ խնդրելով գալ Հայաստան և ղեկավարել իր նախընտրական շտաբը:
«Ի դեպ, վերջինս մասնակցել է Օբամայի նախընտրական արշավին, 30 տարեկան է, մարշալ Հովհաննես Բաղրամյանի զարմիկներից է: Նա մի քանի օր ժամանակ է խնդրել՝ պատասխանելու առաջարկին և, ինչպես տեղեկացնում են թերթի աղբյուրները, համաձայնել է. այս շաբաթ ժամանելու է Հայաստան: «Ժառանգությունն» առայժմ չի հայտնում շտաբի պետի անունը»: