15/01/2013 09:08
Իր կուսակցությունը պահելու համար Ա.Սարգսյանը վաճառու՞մ է ունեցվածքը
«Իրավունք» թերթն իր «Բամբասանք» բաժնում գրում է. շրջանառվում են խոսակցություններ այն մասին, որ վերջին ժամանակներս բավականին ծանր ֆինանսական վիճակում է հայտնվել «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զ. Սարգսյանը: Նույն լուրերի համաձայն` արևմտյան որոշ երկրներում ֆինանսավորում չգտնելուց հետո պարոն Սարգսյանը հենց այդ` ֆինանսական պատճառով է, որ զերծ մնաց նախագահական ընտրություններում ընտրապայքարի մեջ մտնելուց:
Ավելին, թերթի աղբյուրը պնդում է նաև, որ եթե վերջին տարիներին ու հատկապես նախկին նախագահական ընտրությունների շրջանում ՀԱԿ-ի մաս կազմած ուժերից մի քանիսը բավականին լավ օգտվել են դրսի ներդրած ֆինանսական միջոցներից, ապա Արամ Սարգսյանն այդ միջոցներից զրկված է եղել ու ընդհուպ մինչև կուսակցության գործունեությունն ապահովելու համար ստիպված է եղել վաճառքի հանել նախկինից մնացած տարբեր սեփականությունները: Ու ասում են, որ արդեն գրեթե վաճառելու բան չի մնացել: