15/01/2013 14:57
Պետրոդարկին կատարել է առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հեղինակած տանգոն
Իտալացի հանրահայտ ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պետրոդարկին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ուղեկցությամբ Երևանում տանգո է կատարել, որի երաժշտությունը հեղինակել է Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
Newsgeorgia.ru-ի փոխանցմամբ՝ Պետրոդարկին նշել է, որ իրեն դուր է եկել երաժշտությունը և ինքը ցանկանում է երախտագիտություն հայտնել Հայաստանի առաջին տիկնոջը, ով սիրում է երաժշտությունը և երիտասարդությանը ու նպաստում է նրանց զարգացմանը:
Պետրոդարկին արդեն 5-րդ անգամ է այցելում Հայաստան: