15/01/2013 16:49
Զատիկյանի սպանության գործով նիստը հետաձգվեց
Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի, սպանության գործով այսօրվա դատական նիստը տեղի չունեցավ:
Նիստը հետաձգվեց, քանի որ մահացել է Վ. Զատիկյանի երկրորդ որդին՝ 31-ամյա Անդրանիկ Զատիկյանը: Այս մասին հաղորդում է «Փաստինֆոն»: Գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է հունվարի 22-ին:
Հիշեցնենք, որ Սեդրակ Զատիկյանը, սպանվել էր 2006թ. հունիսի 22-ին` ժամը 14:45-ի սահմաններում, Սեբաստիա և Տիչինա փողոցների խաչմերուկում՝ «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգից արձակված կրակոցների հետևանքով: