16/01/2013 11:13
Կալանավորը հացադուլ է հայտարարել և կարել բերանը
Հունվարի 14-ից Արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Շալիկո Մանուչարյանը ոչ միայն հացադուլ է հայտարարել, այլև կարել է իր բերանը:
ԱՆ քրեակատարողական հիմնարկների մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ նա գտնվում է առանձին խցում` բժիշկների հսկողության տակ:
Նրա խոսքով, կալանավորը բողոքում է իր դեմ հարուցված քրեական գործով իրականացվող նախաքննությունից:
Նախորդող հրապարակում` Կալանավորը պատրաստվում է հացադուլի. Հուսալքված ծնողների խնդրանքը