18/01/2013 11:59
ՏՏ ոլորտում ինտերնետի և համակարգչային հագեցվածության լուրջ զարգացում կա
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը 2013թ-ից սկսում են «ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգի մշտադիտարկում» ծրագրի իրականացումը: Թեև 2008թ-ին մշակված հայեցակարգով նշաձողեր էին դրված, սակայն դրանք փոփոխության են ենթարկվել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
2013 թ-ին, Կ.Վարդանյանի խոսքով, նախատեսված էր ձեռնարկությունների քանակը հասցնել 400-ի, սակայն նախորդ տարվա վերջին արդեն կար այդքանը. Մեկ աշխատողի արտադրողականությունը 25 000 դոլար էր, ոլորտը հասել է` 35 000 դոլարի:
«Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը նշեց, որ 2008թ-ին մշակվել է ճիշտ մոդել, որը երկու հիմնական ուղղության է բաժանված` հասարակության զարգացման և ոլորտի զարգացման. ինտերնետի և համակարգչային հագեցվածության առումով լուրջ զարգացում է գրանցվել:
Բ.Ենգիբարյանի խոսքով, առաջընթաց է գրանցվել ինտերնետ հասանելիության և ծառայությունների մասով:
Ռազմավարությունը դնում է տեխնոպարկերի զարգացումը. Գյումրիի տեխնոպարկը տարվա վերջին կաշխատի, ոլորտը միտում ունի զարգանալու ոչ միայն Երևանում, այլև մարզերում: