18/01/2013 18:02
ԴԱՀԿ-ի ղեկավարի նոր տեղակալը Դավիթ Բեգինյանն է
Արդարադատության նախարարի հրամանով Դավիթ Ռազմիկի Բեգինյանը 2013 թվականի հունվարի 17-ից նշանակվել է Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ լրատվական բաժնից:
Այս հրամանի համար հիմք են հանդիսացել «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը և Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր Մ. Պողոսյանի միջնորդությունը: