18/01/2013 10:02
Րաֆֆի Հովհաննիսյանը նախընտրական տեսահոլովակում կլինի Ելիսեյան պալատի ֆոնի՞ն
«Հայոց աշխարհ»-ը գրում է. «Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հավանաբար որոշել է քարոզարշավի առաջին մասը դրսում անել, երկրորդը` հայրենիքում»:
Երեկ «Ժառանգություն» կուսակցությունը ուրախությամբ ավետեց, որ Հովհաննիսյանը Ելիսեյան պալատում հանդիպել է Ֆրանսիայի նախագահի գլխավոր դիվանագիտական խորհրդական Փոլ Ժան-Օրթիզի հետ:
Նշելով, որ պաշտոնական հանդիպումը տեղի է ունեցել Ելիսեյան պալատում` Ֆրանսիայի նախագահի նստավայրում` թերթը գրում է. «Կարելի է ենթադրել, որ այս անգամ նախընտրական տեսահոլովակներում թեկնածուն Չարենցի կամարի փոխարեն պատկերված կլինի Ելիսեյան պալատի ֆոնին: Չի բացառվում նաեւ, որ Ելիսեյան դաշտերում կանգնած արտասանի «Մենք գալիս ենք անցյալից...»»: