18/01/2013 15:36
ՀՀ Նախագահը գոհ է ՊԵԿ աշխատանքից
Այսօր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելեց Քանաքեռ-Զեյթուն տարածքային հարկայի տեսչության ուսումնական կենտրոն, որտեղ երկրի ղեկավարը աշատանքային հանդիպում ունեցավ ՊԵԿ ղեկավար անձնակազմի հետ:
ՀՀ Նախագահին ներկայացվեցին զեկույցներ վերջին տարիներին ՊԵԿ համակարգում իրականացված բարեփոխումների մասին:
ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը նշեց, որ 2012 թ. ՊԵԿ հիմնական խնդիրը եղել է ՀՀ պետական բյուջեի ծրագրված ցուցանիշների կատարումը:
Ըստ նրա՝ բյուջեով սահմանված 875 մլրդ դրամ հարկերը, տուրքերն ու վճարների ցուցանիշը կատարվել է ամբողջությամբ:
Նրա խոսքով՝ ՊԵԿ-ի հիմնական խնդիրը 2013 թ. նույնպես շարունակում է հանդիսանալ հարկային և մաքսային մարմինների կողմից վերահսկվող ՀՀ պետական բյուջեի ավելի քան 969 մլրդ դրամ եկամուտների ապահովումը: Գագիկ Խաչատրյանը նշեց, որ առաջիկա տարիներին ՊԵԿ բարեփոխումների կարևոր թիրախ պետք է հանդիսանա մարդը և նրա մտածելակերպը:
Հետևողական աշխատանքներ կիրականացվեն հարկ վճարողների մոտ համապատասխան մշակույթ ձևավորելու համար:
Նրա խոսքով՝ աշխատանքային կարևոր ուղղություն է հանդիսանալու համակարգային բարեփոխումներին ՊԵԿ օգտակար մասնակցությունը:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցության մասնակիցներին ուղղված իր խոսքում նշեց, որ ՊԵԿ-ը հիմնականում կատարել է 2012 թ. իր առջև դրված խնդիրները, և խոսքը միայն հարկերի հավաքագրմանը չի վերաբերում:
Նրա խոսքով՝ շատերը կասկածում էին, որ ՊԵԿ-ը կկարողանա հավաքագրել 101 մլրդ դրամ լրացուցիչ եկամուտներ, սակայն ՊԵԿ-ը կարողացավ ապահովել այդ ցուցանիշը:
Նախագահը նշեց, որ ՊԵԿ-ում իրականացվել են բարեփոխումներ և դրա լավագույն ապացույցը «Դուինգ բիզնեսի» ցուցանիշներն են:
Նախագահը նշեց, որ մեր երկիրը այսօր զբաղեցնում է 32-րդ տեղը: Երկրի ղեկավարը նշեց, որ հարկ վճարողների մոտ ինչ-որ բան է փոխվել և հարկ վճարողներն այլևս ՊԵկ աշխատակիցներին չեն ընդունում որպես թշնամիների.
«Թշմամական մթնոլորը սկսում է կամաց-կամաց վերանալ»:
Երկրի ղեկավարի խոսքով՝ 2013 թ. հարկային մուտքերի հավաքագրման առումով իր լարվածությամբ զիջելու է 2012 թին, սակայն ինքը խնդրել է ՊԵԿ նախագահին 15 մլրդ ավել հավաքագրել, քանի որ գոյություն ունեն կարևոր ծրագրեր, որոնք պետք է իրականացվեն:
Նախագահը նշեց, որ բավարարված է ՊԵԿ աշխատանքներով, իսկ կոմիտեի աշխատանքը պետք է օրինակ ծառայի այլ պետական կառույցներին:
Երկրի ղեկավարը, դիմելով ՊԵԿ աշխատակիցներին, նշեց՝ «ձեր ուսերին է դրված բանակ պահելու, թոշակառու պահելու, ուսուչից պահելու առաքելությունը»:
Գագիկ Խաչատրյանը երկրի ղեկավարին խնդրեց ՊԵԿ-ի երիտասարդ աշխատակիցների համար բնակարանային շինարարության ծրագիր սկսելու նպատակով հիպոտեքային վարկ տրամադրել: Նախագահը նշեց, որ իրենք պատրաստ են ընդառաջ գնալ այդ խնդրանքին և հիպոտեք տրամադրել:
Սերժ Սարգսյանը Գագիկ Խաչատրյանին հանձնարարեց ավելի մանրամասն ծրագիր ներկայացնել իրեն: