21/01/2013 14:45
2012թ.-ին գազասպառող բաժանորդների թիվը ավելացել է 12 840-ով
2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 638 551 բաժանորդ: Այս մասին տեղեկացնում են Հայռոըսգազարդի լրատվական ծառայությունից:
Անցած տարվա ընթացքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 12 840-ով, այդ թվում 2 364-ը՝ դեկտեմբեր ամսին, որը տարվա ամիսների արդյունքներով հանդիսանում է ամենաբարձր ամսական ցուցանիշը: