21/01/2013 13:24
Նախագահը Կարեն Շահնազարովին պարգևատրել է Պատվո շքանշանով
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է կինոռեժիսոր, «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովին:
Հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած ավանդի, կինոարվեստի բնագավառում երկարամյա և բեղմնավոր գործունեության համար, Հանրապետության նախագահը կինոռեժիսոր Կարեն Գեորգիի Շահնազարովին պարգևատրել է Պատվո շքանշանով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի լրատվության բաժնից: